Ստեղծի՛ր քո «ՄԱՐԳԱՐԻՏ ՍՊԻՏԱԿ» հոլիվուդյան ժպիտը

  • Ստեղծի՛ր քո երազանքի ժպիտը ընդամենը 3 այցում
  • Ունեցի՛ր գերբնական վինիրներով շքեղ ատամնաշար
  • Փոխի՛ր արտաքինդ՝ չկորցնելով էությունդ

Ունեցի՛ր անշարժ ատամնաշար 2 օրում / All on 4

  • Մի՛ մնա առանց ատամների
  • Մի՛ սպասիր 5-6 ամիս
  • Ունեցի՛ր անշարժ ատամնաշար անմիջապես իմպլանտացիայից հետո՝ 2 օրում
  • Ընդամենը 4 իմպլանտով

Իմպլանտացիա All _on_6

  • Կվերականգնենք ձեր ատամնաշարերն այնպես, որ ոչ ոք  գլխի չի ընկնի իմպլանտի առկայության մասին
  • Անգամ դուք ինքներդ կմոռանաք նրանց մասին
  • Երաշխավորված արդյունք առանց ցավի և բարդությունների
  • Արագ և հարմարավետ վերականգնում

Սկսի՛ր ատամներիդ ուղղումն հենց այսօրվանից

  • Առանց նախնական կանխավճարի
  • Վճարի’ր քեզ հարմար օրացույցով
  • Ամսական ընդամենը 30000 դրամ
Ծառայություններ

Մեր աշխատանքները և գները

Մինչ կլինիկա այցելելը ծանոթացե’ք մեր աշխատանքների հետ

Հիմնադրի խոսք

Ողջույն, սիրելի  այցելուներ, ուրախ եմ հանդիպել ձեզ այստեղ՝ մեր կայքում։ Ձեզանից շատերն արդեն դարձել են մեզ հարազատ՝ մեր կողքին լինելով այս 18 տարիների ընթացքում, ինչի համար մենք շատ հպարտ ենք։ Իմ ստեղծած ընկերության նպատակն է բարձրացնել մարդու կյանքի որակը ՝ դարձնելով նրան երջանիկ ու ինքնավստահ:

Ժամանակի ընթացքում հասկացա իմ ստեղծած օգտակարության կարևորությունը, Որոշեցի բազմապատկեմ այդ օգտակարությունը, ու նպատակ դրեցի  մեծ ընկերություն կառուցելը : Ներգրավեցի ոլորտի լավագույն և փորձառու մասնագետներին։ Մեր նպատակն է մարդկանց բարձրակարգ ու որակյալ բուժսպասարկում մատուցելը, ինչը մեզ մոտ լիարժեք ստացվել է: Այս պահին նոր մարտահրավեր եմ նետել ինձ ու թիմին կառուցել միջազգային մասշտաբի ընկերություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս :

Ինձ համար ամենամեծ արժեքը մարդն է, այդ իսկ պատճառով մեծ տեղ եմ հատկացնում թիմիս կրթությանը, անընդհատ փնտրում եմ տաղանդավոր մարդկանց, քանզի համոզված  եմ՝ միայն մեծագույն մարդկանց հետ կկարողանանք ստեղծել մեծ արժեք , կառուցել մեծամասշտաբ  նախագծեր :Միևնույն ժամանակ կրթում ենք երիտասարդ ու տաղանդավոր մասնագետներին՝ հնարավորություն տալով նրանց ևս կայանալ իրենց մասնագիտության մեջ։

Կարդալ ավելին Փակել
Հիմնադրի խոսք

Հաճախ հանդիպող  ատամնաբուժական խնդիրներ

  • Փչելով կամ  սառեցնելով անզգայացման արդյունավետությունն ու երկարատևությունն այդքան էլ մեծ չէ։
    Այսպիսի անզգայացումները  կիրառվում են միայն որոշ միջամտությունների ժամանակ(օրինակ՝ ասեղի ծակոցի տեղում,որպեսզի ծակոցը չզգա), իսկ մնացած միջամտությունների ժամանակ կիրառվում են այլ մեթոդներ(ներարկումային անէսթեզիա, նարկոզ(ինհալավիոն և ոչ ինհալացիոն))։
    Սրանք ավելի արդյունավետ են,և երեխան բացարձակ չի ունենում  ցավային զգացողություն։
  • Եթե կան 1֊2 թեք ատամներ, դա նշանակում է , որ հարևան ատամները նույնպես ինչ֊որ չափով տեղաշարժվել են և կծվածքի թեկուզ փոքր, բայց խանգարումներ կան։
    Այս պարագայում միանշանակ պետք է ֆիքսել և’ վերին,  և’ ստորին ծնոտի  բրեկետներ։ Բրեկետային բուժումն արվում է  ինչպես առանձին  ատամների ուղղման, այլև  կծվածքի շտկման համար։
    Եվ առհասարակ, օրթոդոնտիկ բուժումը ճիշտ և արդյունավետ է, եթե երկծնոտանի բուժում է իրականացվում։
    Մեկ ծնոտանի բուժման դեպքում  միայն ատամնաշարն է  ուղղում, իսկ կծվածքային շեղումները մնում են։
  • Իմաստության ատամները սովորաբար ծկթում են  17- 25 տարեկանում,  որոշ դեպքերում էլ  ավելի ուշ ։
    Ատամի ծկթելը  կարող է ուղեկցվել ցավերով և տհաճ զգացողություններով։ 
    Ցավի պատճառն այն է, որ 8-րդ(իմաստության)  ատամի լինդը ավելի հաստ է , ինչպես նաև չկա բավարար տեղ ատամի ծկթելու համար։
    Բացի նրանից,  որ իմաստության ատամի դուրս գալը ցավոտ է,  այն նաև  երբեմն վատ հետևանք է թողնում ամբողջ ատամնաշարի վրա.բավարար տեղ չունենալու պատճառով կարող  է հանգեցնել ֆրոնտալ (դիմացի) ատամների խճողման։
    Ատամնաշարի վերջում գտնվելու պատճառով միշտ չէ, որ  հնարավոր է լինում իմաստության  ատամը լիարժեք  մաքրել ատամները լվանալիս.  արդյունքում այդ ատամները շուտ են փչանում։
    Այս ատամների բուժումը դժվար է ոչ միայն իրենց  անհարմար դիրքի, այլև ատամի արմատների բարդ ու ծուռ կառուցվածքի պատճառով։
     Ուստի միշտ չէ,  որ հնարավոր է  կատարել որակյալ պլոմբավորում և հիմնականում ցուցված է հեռացնել։

Մեր մասին

MaryClinic-ի ու մարիկլինիկցիների համար ամենամեծ արժեքը ՄԱՐԴՆ է։ Մեզ համախմբում է մարդկանց օգնելու և նրանց  կյանքի որակը բարձրացնելու մեծ ցանկությունը։ 
Մեր բժիշկներն  իրենց ոլորտի լավագույն մասնագետներն են՝ թերապևտներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, իմպլանտոլոգներ, մանկական ստոմատոլոգներ և բժիշկ-կոսմետոլոգներ, ովքեր պատրաստակամ կօգնեն ձեզ ցանկացած իրավիճակում։
 
Մենք միշտ հավատարիմ ենք մեր բոլոր սկզբունքներին. երբեք չենք վաճառել պլոմբ կամ իմպլանտ, մենք մարդկանց նվիրել ու նվիրում ենք երջանկություն, ինքնավստահություն, անհոգ ժպիտ ու լիաթոք ծիծաղ։

Հաճախորդների կարծիքները

Բարձրակարգ սպասարկում, բարեհամբույր աշխատակիցներ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Շնորհակալ եմ բոլորից։

Հասմիկ Լորիկյան
2024-01-30

Սա միակ կլինիկան է,որտեղ արդյունքը գերազանցում է սպասելիքներին ։Ամեն ինչ կատարյալ  է՝ պրոֆեսիոնալ ու բարեհամբույր  բուժանձնակազմ,նորագույն բժշկական տեխնիկա,անթերի մաքրություն,արագ ու կազմակերպված բուժսպասարկում,մի խոսքով շատ գոհ ենք։

Լիլյա Սաֆարյան
2023-12-20

Արտակարգ սպասարկում, բարեհամբույր աշխատակիցներ և իհարկե բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

Շնորհակալություն

Գևորգ Հայությունյան
2023-09-05

Արտակարգ սպասարկում, բարեհամբույր աշխատակիցներ և իհարկե բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Շնորհակալություն։

Նանե Ստեփանյան
2022-11-16

Իմ  կյանքում միակ ատամնաբուժական կլինիկան, որտեղ այցելում եմ մեծ հաճույքով:Պրոֆեսիոնալ մոտեցում և անթերի սպասարկում:  Կլինիկա,որտեղ նույնիսկ անհնարինը դառնում է հնարավոր...Շնորհակալ եմ   շաաատ.....

Արուսյակ Ասատրյան
2022-11-15

Հատուկ շնորհակալություն իմ հրաշալի բժիշկ Հայկին, ում ձեռքերը շնորհալի են։

Տիտան Ասատրյան
2022-07-12

Բժշկի կարևորագույն հատկանիշներից է հումանիստական վերաբերմունքը ,ինչպես նաև հոգատարությունը և ուշադրությունը։Շնորհակալ եմ նմանատիպ վերաբերմունքի համար ։Դժվար է խիտ գրաֆիկի,ամենօրյա աշխատանքային օրերում ցուցաբերել նման վերաբերմունք՝ ցանկացած հաճախորդի նկատմամբ,դա շատ գնահատելի է և օրինակելի։Շնորհակալություն ամբողջ անձնակազմին՝ հիանալի տրամադրության ,գեղեցիկ և անսպառ ժպիտների և ջերմ մթնոլորտի համար։

Նարե Բաղդասարյան
2022-04-20

Հատուկ ՌԴ-ից գալիս ենք MaryClinic և միայն MaryClinic-ին ենք վստահում մեր ժպիտը ավելի գեղեցիկ դարձնելը: Ունեմ  3 իմպլանտ, որոնք տեղադրվել են MaryClinic-ում  և շատ գոհ եմ:

Խորհուրդ եմ տալիս բոլորին։

Օքսաննա Բաղդասարյան-Ալեքսանյան
2017-02-23